Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելուց հետո բուժհաստատությունները հայտնվել են նոր դժվարությունների առաջ: Բանն այն է, որ սկզբում հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար, բայց հետո պարզվել էր հակառակը: Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարներն այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Ու երբ «Ժողովուրդ» օրաթերթն էլ հրապարակեց դժգոհության մասին, հնարավոր ընդվզումը և աղմուկը կանխելու համար Կառավարությունը որոշեց նահանջել. առայժմ պայմանագիր չկնքել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ի հետ, որը ձևավորվել է այս տարվա օգոստոսին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: