|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդը» գրում է.
«ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Արին- տերլև» ՍՊԸ-ի»՝ «Վարդանաց նորարական» ԲԿ-ին (պոլիկլինիկա) հատկացրած 24 մլն դրամը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց: Ինչից հետո նախարարը որոշել է նահանջել և սրբագրել իր արածը:
Նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակերպության ֆինանսավորումը անցած տարի, կազմել էր 11,9 մլն դրամ:
Ստացվում է, որ գումարը հատկացնելիս Ալթունյանը չգիտեր իր կենտրոնի հնարավորությունների մասին, իսկ երբ իմացավ, 24 մլն-ը 4 դարձրեց: Ընդգծենք, որ պաշտոնական փատաթղթում նշված է՝ այս տարի պոլիկլինիկային հատկացվել է 24 մլն դրամ այլ ոչ թե 4»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։