կարևոր
1600 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-05 15:52
Հասարակություն

Սա մեր վերջին հնարավորությունն է․ նահանջել չկա․ Գառնիկ Դանիելյան

«Սա մեր վերջին հնարավորությունն է․ նահանջել չկա»,-այս մասին ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման երթի ժամանակ։
Նա նշեց, որ ճանապարհին իրենց միանում են բազմաթիվ քաղաքացիներ, սրտացավ հայեր, համախոհներ՝ երթը դարձնելով բազմամարդ։
 

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:

Քայլերթին է միացել են նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ, ուսանողներ և այլք:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: