|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին:
ԱԻԲԱ-ն նման որոշում է ընդունել հերթական համաժողովի ժամանակ, որտեղ 84 պատվիրակ կողմ է եղել նման փոփոխությանը. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Բռնցքամարտի մրցումները կանցկացվեն չորս շրջաններից Բարայում: Բռնցքամարտի դահլիճը տեղավորում է 9000 հանդիսական: Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 6-ին և կեզրափակվի 21-ին:
Հայաստանը 31-րդ ամառային օլիմպիական խաղերում կներկայացնեն բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):