|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայի տնտեսական հետախուզության ծառայության նախկին ղեկավար Ալեն Ժյուիեն դարձել է RT France-ի հաղորդավար: Նա վարելու է աշխարհաքաղաքականությանը նվիրված հաղորդում. տեղեկացնում է yerkir.am-ը՝ հեռուստաալիքի կայքին հղումով:
Հաղորդումը եթեր դուրս կգա ամսական երկու անգամ: La Source («Աղբյուր») կոչվող ծրագրի տևողությունը 13 րոպե է, առաջին եթերը մարտին է: Հյուրերը քննարկելու են ահաբեկչությանը, անվտանգությանը, դիվանագիտությանը, հակամարտություններին ու տնտեսական հետախուզությանը վերաբերող հարցեր:
RT France-ի ղեկավար Քսենյա Ֆյոդորովան խոստովանել է, որ ինքը երջանիկ է, որ Ժյուիեի նման փորձագետ է համագործակցելու հեռուստաալիքի հետ:
Ի դեպ, անցյալ տարվա նոյեմբերին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը աշխատանք էր առաջարկել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին: Նա նաև հայտնել էր, որ Էկվադորի նախկին առաջնորդ Ռաֆայել Կորեան արդեն հաղորդում է վարում RT-ում իսպաներեն լեզվով: