կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 22:55
Տնտեսական

CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հեռանկարով

CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հեռանկարով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար CLAAS ընկերության վաճառքի գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերի, Կրասնոդարի CLAAS գործարանի տնօրեն Միխայել Ռիթերի հետ՝ քննարկելու ընկերության գործունեությունը Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններով։

Նախարար Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է, թե ինչ արտոնություններ և հնարավորություններ են բացվելու Ազատ տնտեսական գոտում գործող տնտեսվարողների համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տեղեկացրել է նաև «Մեղրի» և «Արաս» ԱՏԳ-ների միջև համագործակցության հեռանկարի վերաբերյալ։

CLAAS ընկերության ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են նաև հայաստանյան շուկայում ընկերության ներկայության և գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր։