Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 445.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6883 |
GBP | ⚊ | £ 513.38 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ նախագահի կողմից հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը հրատապ կարգով ստորագրելու վերաբերյալ՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է այն ստորագրվել, երբ նախագահը գտնվում է ՀՀ-ից դուրս։
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը այսօր հրատապ կարգով ստորագրվել է նախագահի կողմից, որպեսզի փոփոխությունները հրապարակվեն մինչև հուլիսի 1-ը՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումը ուժի մեջ մտնելու նպատակով։
Իհարկե, նախագահի իրավունքն է ստորագրել օրենքն այսօր՝ չստորագրելով դրանից առաջ ընդունված բազմաթիվ օրենքներ, սակայն տարօրինակ է, թե ինչպես է օրենքը ստորագրվել պաշտոնական գործուղման ընթացքում՝ Ժնևից (համաձայն պաշտոնական կայքի նախագահը գործուղման մեջ է 25.06-28.06):
Խնդրում եմ ՀՀ նախագահի աշխատակազմին մեկնաբանել՝ միևնույն ժամանակ հրապարակելով օրենքի ստորագրված տարբերակը "27.06.2019թ., ք. Երևան" պարտադիր մակագրմամբ»։