Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
12-ամյա կրթական համակարգի ապահովումը շատ երկրների համար բավականին բարձր ձող է, որին դժվար է հասնել. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Նա նշեց, որ 12-ամյա պարտադիր կրթությունը կարևոր մի խնդիր է լուծում` երեխային, որը բարձրագույն կրթություն ստանալ չի ուզում, արհեստ սովորելու հնարավորություն է տալիս:
«Ավագ դպրոցում մենք գործ ունենք 17-18 տարեկան երեխայի հետ և պետք է այնպես անենք, որ երեխային տանք հմտություններ ու հնարավորություն` արհեստ ստանալու։ Եթե երեխան չի ուզում բարձրագույն կրթություն ստանալ, ապա նրան պետք է արհեստ սովորելու հնարավորություն տրվի, այսինքն` այդ երկու տարին պետք է հենց այդ նպատակով օգտագործենք: Որպեսզի նաև շահագործում չլինի, պետք է կարողանանք վճարովի պրակտիկաներ կազմակերպել, հակառակ պարագայում` երեխան կնախընտրի աշխատել: Այսինքն` պետք է այնպես անենք, որ ավագ դպրոցում երեխան ստանա արհեստ, դրան զուգահեռ` կարողանա նաև աշխատել ու գումար ստանալ հենց սովորելու տարիներին»,- ասաց ԿԳ նախարարը:
Ըստ նրա` եթե երեխան հասկանա, որ այդ տարիներին ստանում է մասնագիտություն, որի միջոցով հետագայում իր հացն է վաստակելու, նրա համար այդ երկու տարիներն այլևս ավելորդ տարիներ չեն համարվի: «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենները 17-18 տարեկան երեխային դիտարկում են որպես դպրոցականի, որին կարելի է անկյուն կանգնեցնել դասից փախչելու համար: Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ տարիքում գործ ունենք լիարժեք մարդու հետ»,- ասաց Մկրտչյանը: