Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ ունի իր յուրօրինակ մշակույթն ու պատմությունը, բազմազանություն, որը հարստացնում է մեր կազմակերպությունն ու մեր աշխարհը: Անչափ կարևոր է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքների շրջանակում Ձեր երկրի ներգրավվածությունը միջազգային օրակարգերում»,- մասնավորապես ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:
Գուտերեշը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների տասնամյակի գործողության առաջին տարում՝ այս տարի, անհրաժեշտ են մեր բոլորի համընդհանուր ջանքերը՝ կառուցելու այնպիսի արդար գլոբալիզացիա, որն ընդունելի լինի բոլորի համար և իրականացվեն վճռական գործողություններ կլիմայի փոփոխությունը կանխելու ուղղությամբ:
«Այս հարցում ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության ներդրումն ու աջակցությունը՝ ունենալու ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ բոլորի համար»,- շնորհավորական ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: