|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն. այս մասին հայտնում են նախագահականից:
Ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը՝ նախագահ Վիդոդոն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վստահություն է հայտնել:
Ինդոնեզիայի նախագահը վերհիշել է 2020 թ. հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության, նորարարությունների ոլորտներում և հույս է հայտնել, որ երկու երկրները կյանքի կկոչեն երկկողմ գործակցությունը խթանելու հանձնառությունը:
Նախագահ Վիդոդոն իր բարեմաղթանքներն է հաղորդել նախագահ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին: