Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու միջնորդ «վեցյակի» անդամները տարբեր կարծիք ունեն Իրանի հարցում. գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Թրամփն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն ԱՄՆ-ի համար «ամոթալի» է որակել ու խոսել դրա չեղարկման անհրաժեշտության մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պատասխանը չի ուշացել: Ելույթում նա հայտարարել է, որ հարցը փակված է, և Թեհրանն առաջինը չի խախտի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը, սակայն վճռական պատասխան կտա կողմերից ցանկացած մեկի խախտման դեպքում:
Թրամփի տեսակետը այդ հարցում չի համընկնում ոչ միայն Թեհրանի հետ, այլ նաև` միջնորդ «վեցյակի» մյուս 5 անդամների: Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները սեպտեմբերի 20-ի երեկոյան հանդիպել են Իրանի արտգործնախարարի հետ:
Հանդիպումից հետո Մոգերինին հայտարարել է, որ բոլոր կողմերը այս պահի դրությամբ կատարում են համաձայնագիրը: «Խախտումներ չկան, և ես լիահույս եմ, որ այսպես կլինի նաև հետագայում»,- ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ կաջակցի իրանական միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի կայունությանը: