կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 13:10
Արցախ

Ինչ կարծիք ունեն ռուսաստանցիները ԼՂ հակամարտության մասին. հարցում

Ինչ կարծիք ունեն ռուսաստանցիները ԼՂ հակամարտության մասին. հարցում

ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման մասին հայտնի է ռուսաստանցիների 70 տոկոսին (11 տոկոսը հետևում է իրադարձությունների զարգացմանը, 59 տոկոսը ինչ-որ բան լսել է, սակայն չգիտի մանրամասները): Այդ մասին հայտնում է Интерфакс-ը` «Լևադա» կենտրոնին հղումով:

 Հարցվածների մեծամասնության (66 տոկոս) կարծիքով՝ Ռուսաստանն այդ հակամարտության մեջ չպետք Է աջակցի կողմերից որևԷ մեկին: 11 տոկոսը ճիշտ է համարում Հայաստանի կողմից հանդես գալը, իսկ 3 տոկոսը` Ադրբեջանի: Յուրաքանչյուր հինգերորդը (20 տոկոս) դժվարացել է պատասխանել:

Հարցին, թե, իրենց կարծիքով, ո՞վ է հրահրել իրադրության սրումը, 23 տոկոսը նշել է ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները, 19 տոկոսը՝ Ադրբեջանը, 15 տոկոսը՝ Թուրքիան, 4 տոկոսը՝ Հայաստանը: Յուրաքանչյուր տասներորդը (9 տոկոս) ոչ ոքի չի մեղադրում և կատարվածը  թյուրիմացություն է համարում: Դժվարացել է պատասխանել մայիսին հարցման մասնակիցների 37 տոկոսը:

ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը դրական է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 36 տոկոսը, պատասխան չունի 18 տոկոսը: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման օգտին հանդես է գալիս 41 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը, դժվարացել է պատասխանել 18 տոկոսը:

Հարցված ռուսաստանցիների 44 տոկոսն աջակցել է ԼՂՀ-ի անկախությանը: 11-ը կարծում է, որ ԼՂ-ն պետք Է գտնվի Հայաստանի կազմում, 6 տոկոսի կարծիքով՝ Ադրբեջանի: Հարցին չի կարողացել պատասխանել հարցվածների 40 տոկոսը: