|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանը պատրաստ է Իրանին և Իսրայելին տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները հակամարտությունը լուծելու համար, երկու կողմերն էլ գիտեն դա։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Գիտեք, եղել է երկու հեռախոսազրույց։ Մեկը նախագահ Պուտինը վարել է նախագահ Փեզեշքիանի հետ առաջին օրը, եղել են նաև շփումներ նախարարի և նրա գործընկեր Արաղչիի միջև, որի ընթացքում նրանք, ի թիվս այլ բաների, քննարկել են Ռուսաստանի հնարավոր օգնությունը հետագա սրացումը կանխելու գործում։ Մենք պատրաստ կլինենք տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները, եթե դա լինի կողմերի խնդրանքը։ Երկու կողմերն էլ գիտեն դա», - ասել է Ռուդենկոն։