Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ նախատեսվում է նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան դրույթով ամրագրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների` ծառայած կամ չծառայած լինելը:
Yerkir.am-ը հետաքրքրվեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանից` օրենքը միայն բարոյական հարցն է լուծելու, թե նաև` իրավական ինչ-որ խնդիր, այսինքն` հնարավոր կլինի՞ պաշտոնյայի` չծառայած լինելը նաև իրավական դաշտում քննարկել:
Զաքարյանը պատասխանեց, որ օրենսդրական այդ փոփոխության նպատակն է աստիճանաբար գալ նրան, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները զինվորական ծառայությունը համարեն իրենց կենսագրության մի մասը:
«Ծառայած կամ չծառայած լինելու տվյալների հայտարարագրումն ունի ինչպես իրավական, այնպես էլ բարոյական կողմ: Մենք շատ ենք կարևորում զինվորի դերը, մենք նաև ամենաշատը «ծառայող» ազգն ենք, ուստի պետք է այստեղ էլ փոփոխություններ լինեն: Ինքներս մեր հասարակության արժեքային համակարգում պետք է մի բան շատ կարևորենք նաև ապագայի, մեր երեխաների ապագայի համար` եթե ուզում ենք մեր երեխաները մեր երկրի պետական կառավարման համակարգում, հասարակության մեջ արժեքային բարձր ներգրավվածություն ունենան, զինվորական ծառայությունը պետք է դա էլ ավելի բարձրացնի, էլ ավելի մեծ կշիռ, դերակատարություն տա քաղաքացուն, ով իր օրենսդրական, քաղաքացիական պարտքն այդ առումով կատարել է»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:
Ըստ նրա` նախատեսում են այնպես անել, որ պարտադիր կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա: