Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Գորիսի համայնքապետ, ՏԻՄ ընտրություններում՝ համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում անդրադարձել է իր պաշտպանյալի անվան շուրջ տարածվող լուրերին՝ ասելով, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում իշխանական թեկնածուներն ամեն ինչ անում են՝ ընտրություններում իրենց հիմնական մրցակիցներին վարկաբեկելու համար։
Նշենք, որ Գորիս խոշորացված համայնքում առաջադրված թեկնածուները երեքն են։ Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի միջև։
Ըստ Մելքոնյանի տեղեկությունների, մրցակից իշխանական թևի ներկայացուցիչները Գորիսում ու համայնքի բնակչության շրջանում կեղծ լուրեր են տարածում, թե Առուշանյանը, որն այս պահին գտնվում է անազատության մեջ, անգամ ընտրություններում հաղթելու դեպքում միևնույն է, դատապարտվելու է, չի կարողանալու պաշտոնավարել, իսկ արդարացվելու դեպքում հրաժարական է տալու։
«Մարդկանց մոտ տպավորություն են ստեղծում, որ Առուշանյանը երկարաժամկետ դատապարտվելու է, որ մարդիկ անիմաստ համարեն գնալ, նրան ձայն տալ։ Այդ լուրերը իրականության հետ աղերս չունեն», - ասել է Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Առուշ Առուշանյանը քրեորեն պատժելի որևէ արարք չի արել, նրա կալանավորումն ապօրինի է, հետևաբար, ժամանակավոր։
«Առուշանյանն ինչ խոստացել է իր համայնքի համար, արել ու անելու է։ «Վայ մարդիկ» իրենց դատավոր են հռչակել, ասում են` իբր Առուշանյանը 5 տարի նստելու է։ Ո՞վ կարող է ասել` 5 տարի՞ է նստելու, թե՞ 5 օր։ Էլ չեմ ասում, որ գալու է ժամանակը, որ արդարացվելու է։ Այդ կեղծ լուրերի հետևում այն պրովակատորներն են, որոնք անճարությունից նման քայլի են դիմում», - նշել է փաստաբանը։