կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-19 11:51
Քաղաքական

Այո. Կարեն Կարապետյանի մեկ բառանոց պատասխանը

Այո. Կարեն Կարապետյանի մեկ բառանոց պատասխանը

Հայաստան-Սփյուռք համաժողովը շարունակում է իր աշխատանքները։ Համաժողովի մասնակիցներից` լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ արդյո՞ք հաջորդ տարի կմնա իր պաշտոնին։

«Մեկ տարի առաջ ես Ձեզ ասել էի, որ վստահությունը Հայաստանի նկատմամբ նվազել է, սակայն Դուք կարողացաք այնպես անել, որ այդ վստահությունը վերականգնվի։ Դուք լավ շախմատ խաղալ գիտեք, քանի որ շախ ըրիք, մատ ցույց տվիք և ճանապարհը մաքրեցիք շատերից։ Հիմա կուզեի մեկ բառով պատասխանեիք՝ կփափագե՞ք մնալ Ձեր պաշտոնին»,- հարցրեց Մարտիրոսյանը։

Վարչապետը հենց մեկ բառով էլ պատասխանեց. «Այո»։