|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նախ նշեց, որ նախահարց ունի` ինչո՞ւ Կարեն Կարապետյանը, Սահմանադրության 80 հոդվածի համաձայն, ներկա չէր նախորդ հարցուպատասխանին, գերադասել էր գնալ Մոսկվա: «Դա կարո՞ղ է նշանակել, որ երբ ընտրություն լինի ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, Դուք ընտրություն կկատարեք հօգուտ Մոսկվայի»,- հարցրեց Փաշինյանը:
Ապա շարադրեց հիմնական հարցը: Նա նշեց, որ ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել` գազի սակագինն է իջել, բայց առջևում երկու ընտրություն կա՝ խորհրդարանական ու քաղաքապետի, և Հայաստանը տխուր փորձ ունի, որ ընտրություններից հետո սակագները բարձրանում են: «Եթե Ձեր հարազատ կուսակցության համար ընտրություններն ընթանան ցանկալի սցենարով, կարո՞ղ եք երաշխավորել, որ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի և գազի սակագինը չի բարձրանա, կամ` կարո՞ղ եք երաշխավորել, որ այդ էժանացման համար ՀՀ-ն չի վճարի որևէ ռազմավարական շահով, օբյեկտով, հեռանկարով»,- հարցրեց պատգամավորը:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ նախահարցը հարց չէր, ինքը կպատասխանի հիմնական հարցին և մեկ բառով պատասխանեց. «Այո»:
Փաշինյանը խնդրեց հստակեցնել` ինչ է նշանակում այդ «այո»-ն:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ դա նշանակում է, որ ընտրություններից հետո գազի գինը չի բարձրանա, և այդ էժանացման համար ՀՀ-ն չի վճարի որևէ ռազմավարական օբյեկտով: