Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարբեր կուսակցություններից, մեր պատգամավորներից, տարբեր կառույցներից և աշխարհագրական տարբեր կենտրոններից եղել են առաջարկներ, բայց ես հարգում եմ իմ ժողովրդին, իմ ժողովրդի որոշումը. քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ից առաջարկ ստացել է վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին:
Լրագրողները Ծառուկյանին հիշեցրեցին, որ նա ԱԺ-ում ամենից շատ բացակայած պատգամավորն է: Հարցին` արդյո՞ք մտավախություն չունի, թե իրեն կզրկեն մանդատից, նա պատասխանեց. «Իմ բացակայությունը` ոչ թե իմ քմահաճույքի համար ես ման եմ գալիս, այլ, համապատասխան, եթե դուք գնաք Ազգային ժողով, փաստաթղթերը ձեզ կներկայացնեն: Ծառուկյանը ոչ թե անգործությունից չի գալիս խորհրդարան, այլ համապատասխան, բոլոր օրինական փաստաթղթերը կան»:
Խոսելով ԱԺ արտահերթ ընտրություններին պատրաստվելու մասին` Ծառուկյանը նշեց, որ իրենք միշտ պատրաստ են, իսկ հիմա` առավել ևս: «Մեր համար ուզում ա վաղը դնեն, մենք խնդիր չունենք: Իմ ժողովրդի ցավը տանեմ, ժողովուրդն ում կվստահի, ում հետ կյանքը կկապի, նրան էլ ձայնը կտամ»,- ասաց նա:
Լրագրողի հարցին` արդյո՞ք այս օրերին հանդիպումներ ունեցել է Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի հետ, Ծառուկյանը պատասխանեց` ոչ: Նա նշեց, որ Կարեն Կարապետյանի հետ տարի ու կես է` արդեն չի հանդիպել, Սերժ Սարգսյանի հետ` նույնպես:
Ծառուկյանը նաև հայտարարեց, որ ժողովրդական շարժմանն ամենասկզբից է հետևել, և իր աշխատակիցները երբ ցանկացել` մասնակցել են ցույցերին:
Խոսելով 2015-ին իր կողմից ղեկավարված շարժման ձախողման մասին` Ծառուկյանն ասաց. «2015-ին իմ ակտիվիստներից 600 հոգու կալանավորեցին, ասում էին` Ծառաուկյանն իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին հանեց ոտքի, իսկ ես ասեցի` պատրաստ եմ ամենն ինձ վրա վերցնել, միայն թե կալանավորված իմ ակտիվիստներին բաց թողեք: Էս էջը փակում եմ: Եկեք իմ մոտ ստուգումներ արեք: Եկան տարի ու կես ստուգեցին, բան չգտան: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ժողովրդի մատը փուշ մտնի»: