|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հադրութում պաշտպանության բանակի զինծառայողների ընտանիքների համար բազմաբնակարան շենքեր են կառուցվում:
Արցախպրես-ի թղթակցի հետ զրույցում շինարարական աշխատանքներ իրականացնող «Եվրոստրոյ» ՍՊ ընկերության գլխավոր նժեներ Տիգրան Ավանեսյանն ասել է, որ կառուցվում է 20 և 16 բնակարաններով 2 շենք:
«Շենքերի շինարարությունն սկսվել է 2016 թվականի հունիսին: 20 բնակարանով առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերը: Արդեն ավարտվել են տանիքի ծածկի կառուցման, էլեկտրական գծերի, ներքին ու արտաքին ջրագծերի մոնտաժման աշխատանքները, իրականացվում է ներքին և արտաքին հարդարում: 16 բնակարանով երկրորդ շենքի տանիքի կառուցման և ներքին հարդարման աշխատանքները կսկսենք հաջորդ շաբաթ. այն նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին: Շինարարությունն ավարտելուց հետո նախատեսվում է նաև բարեկարգել շենքերի տարածքները և կառուցել մանկական խաղահրապարակ»,-ասել է Տ. Ավանեսյանը:
Նշենք նաև, որ զինծառայողների համար կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն իրականացվում է ՊԲ միջոցներով: