Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերահաստատել է իր անհամաձայնությունը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը, բայց աջակցություն է հայտնել Անկարայի հետ սերտ կապերին՝ ԵՄ-Թուրքիա Մաքսային միության վերականգնման և փախստականների վերաբերյալ հիմնական համաձայնագրի միջոցով:
«Իմ քաղաքական հայացքն այս մասին հայտնի է: Ես չէի հավատում, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, և մինչ օրս դա չեմ տեսնում: Բայց, չնայած դրան, ես ուզում եմ շատ լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ»,- ըստ Hurriyet-ի` ասել է Մերկելը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել սեպտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններին ընդառաջ, որոնց նա չի մասնակցելու:
Այնուամենայնիվ, հեռացող պահպանողական առաջնորդը շեշտել է, որ վերջին ամիսներին զգալի ջանքեր է գործադրել ԵՄ-ի և Թուրքիայի միջև կապերը բարելավելու ուղղությամբ, և բերել է այն օրինակը, թե ինչպես են անցյալ ամիս եվրոպացի առաջնորդները համաձայնության եկել սերտ համագործակցության ճանապարհ ստեղծելու մասին:
Մերկելը նաև նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է արդիականացնել 25-ամյա Մաքսային միությունը Թուրքիայի հետ և նորացնել 2016 թ. Փախստականների մասին համաձայնագիրը, որի նպատակն է զսպել անօրինական միգրացիան և աջակցել սիրիացի փախստականներին:
«Թուրքիան հոյակապ աշխատանք է կատարում սիրիացի փախստականների խնամքի հարցում: Մենք աջակցում էինք Թուրքիային, բայց, իհարկե, դա չնչին գումար էր»,- ասել է նա: