Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի «երրորդ վերարտադրման պրոցեսն» անընդունելի է «Ելք» դաշինքի համար: Նրա խոսքով՝ այս խնդիրը ևս տեղավորվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջների մեջ։ Ըստ պատգամավորի՝ ԵԱՏՄ երկրներում առկա ավտորիտար մեթոդները շարունակաբար ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն։
«Այս իմաստով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ականությունը, եթե կուզեք, Հայաստանի ադրբեջանականացումն անընդունելի է։ «Ելք» դաշինքն իրենից կախված ամեն ինչ կանի` նման սցենար թույլ չտալու համար»,- հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ այս պահին «Ելք»-ն իրավունք ունի խոսելու 12 հազար 65 քաղաքացու անունից, բայց եթե ժողովրդի մեծամասնությունը «Ելք»-ին լիազորի խոսել իր անունից, ապա կխոսի մեծամասնության անունից, և ժողովրդի կամքը կդառնա իրողություն։ «ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե ինչպիսի ռազմավարական վտանգ են պարունակում նման զարգացումները։ Նրանք պետք է իմանան, որ կարող են դուրս գալ փողոց ու նման զարգացումներ թույլ չտալ»,- ասաց նա:
Խոսելով 2018-ին Կարեն Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու լինելու մասին՝ Փաշինյանն ասաց, որ իրենց համար ցանկացած ՀՀԿ-ականի թեկնածությունն անընդունելի է։ «Սերժ Սարգսյանի պարագայում դա կրկնակի, եռակի ու քառակի անընդունելի է»,- նշեց նա:
Փաշինյանն ընդգծեց նաև, որ գործող Սահմանադրությամբ իշխանափոխություն ավելի հեշտ է իրականացնել, քան՝ նախկինով, ուստի ցանկացած ժամանակ խորրհրդարանում մեծամասնությունը կարող է փոխվել: