Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը հարցազրույց է տվել РЕН ТВ-ին, որում բացատրել է՝ ինչու է հեռացել Ռուսաստանից և հաստատվել ԼՂՀ-ում:
Նա նշել է, որ Ղարաբաղը հրաշալի մի վայր է, հող՝ հրաշալի ժողովրդով:
«Ես եղել եմ աշխարհի բոլոր երկրներում, բայց ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր: Նման գեղեցկություն, բերքատվություն և, ամենակարևորը, նման բարի և անկեղծ հարաբերություններ մարդկանց միջև: Այստեղ ագրեսիայի զրոյական աստիճան է: Եթե ինձ նայում են ռուսաստանցիները, ապա ձեզ դա անհնար է բացատրել: Պետք է լինել այստեղ` հասկանալու համար այդ ամենը: Ես երջանիկ եմ, որ բերել եմ այստեղ իմ երեխաներին, որովհետև ես տեսականորեն պատմել եմ նրանց՝ ինչպես պետք է մարդիկ միմյանց վերաբերվեն: Ժամանակակից Ռուսաստանում այդ հարաբերությունները, ցավոք, չկան: Իսկ ԼՂՀ-ում կան: Այստեղ նրանք դա տեսնում են: Եվ դա շատ օգտակար դաս է նրանց համար: Այնպես որ` եկեք ԼՂՀ՝ հասկանալու համար՝ ինչի մասին եմ ես խոսում»,- ասել է Ստերլիգովը՝ դիմելով ռուսաստանցիներին:
Տեսանյութը՝ այստեղ: