Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջազգային հարաբերությունները, որոնք հիմնված են մի երկրի մյուսի նկատմամբ թելադրանքի վրա, այսօր շատ պետություններ չեն ընդունում, գրում է РИА Новости-ն։
«BRICS-ը շատ ավելի ժողովրդավարական ասոցիացիա է, որն առաջարկում է բացարձակ հավասար, փոխադարձ հարգանքով փոխգործակցություն և համագործակցություն։ Եվ դա ավելի գրավիչ է դարձնում, հատկապես ներկայիս իրավիճակում, երբ ավելի ու ավելի շատ երկրներ հակված են նոր ձևով հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությանը և այլևս չեն ընդունում հարաբերությունները, որոնք հիմնված են մի երկրի թելադրանքների վրա մյուսի նկատմամբ»,- ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու են Արևմուտքում վախենում BRICS-ից։
Ռուսաստանի BRICS-ի նախագահությունն անցկացվում է բազմակողմանիության ամրապնդման կարգախոսով՝ հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության: Իր նախագահության շրջանակներում Ռուսաստանը կազմակերպում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և սոցիալական միջոցառումներ։ Դրանցից հիմնականը կլինի BRICS-ի երկրների գագաթնաժողովը ՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, որը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը ։