|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպես հաղորդում է news.am-ը, Երեւանի քաղաքապետ, գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանը համոզված է, որ աղբակույտերի մեջ կորած Երեւանում առնետների ակտիվացման ու գարշահոտության գլխավոր «մեղավորը» ձմերուկն ու սեխն են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարոն Մարգարյանը։ Ըստ նրա վիճակագրության՝ «հայկական օջախներում» ձմերուկի ու սեխի նկատմամբ ավելի մեծ պահանջարկ կա, քան այլ երկրներում, որն էլ իր հերթին նպաստում է առնետների ակտիվացմանը եւ գարշահոտությանը։ «Ինչ մնում է տհաճ հոտին ու առնետներին, դա սեզոնային բնույթ է կրում, դա հիմնականում ձմերուկի ու սեխի պատճառով է, որ մեր հայկական օջախներում ձմերուկից ու սեխից բոլորս օգտվում ենք, այ դա բերում է տհաճ հոտի: Այլ երկրներում այդքան ձմերուկ ու սեխ չեն ուտում ինչքան մենք ենք ուտում»,-վստահեցրեց Տարոն Մարգարյանը: