|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հուլիսի 18-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում «Երեւանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում կմեկնարկի ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը: Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը համախմբում է ոչ միայն ձմերուկի սիրահար երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, այլեւ ուրախ խաղերի եւ տարաբնույթ մրցույթների սիրահարներին:
Փառատոնի շրջանակում կազմակերպված համերգին ելույթ կունենան հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, որոնք, ելույթներից զատ, տոնախմբության մասնակիցներին ձմերուկ կհյուրասիրեն: Այս տարի նույնպես սպասարկման ոլորտի տարբեր ընկերություններ կներկայացնեն ձմերուկի ձեւավորման իրենց ինքնատիպ տարբերակները: Երեւանի քաղաքապետարանը փառատոնի կազմակերպման աջակից ընկերությունների հետ մրցանակներ եւ նվերներ է պատրաստել ակտիվ, ինչպես նաեւ ինքնատիպ մասնակիցների համար: Նվերներ կստանան նաեւ փառատոնին ամենամեծ եւ ամենափոքր ձմերուկները ներկայացրած մասնակիցները: