|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր անցկացվեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ֆինանսավորում» թեմայով աշխատաժողովը:
«Աշխատաժողովի անցկացումը նպաստելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2011 թվականի գերակա խնդիրներից մեկի` «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի» մշակման աշխատանքներին»,-նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Նա մեծ կարևորություն տվեց այս նախաձեռնությանը:
Աշխատաժողովի նպատակը ԵՄ տեխնիկական աջակցության «Թայեքս» (TAIEX) գործիքն օգտագործելու, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի սպորտի վերաբերյալ «Սպիտակ փաստաթղթի» տնտեսական եւ սոցիալական մասերի ուսումնասիրումն էր եւ փորձի փոխանակումը:
Համաժողովն անցակացրել են Ռումինիայի սպորտի եւ երիտասարդության ազգային մարմնի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոհբորոհ համալսարանի,եւ այլ երկրների դպրոցի ներկայացուցիչները:
Համաժողովին մասնակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցները: