կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 13:50
Իրավական

Կյանքից հեռացել է ՀՀ առաջին գլխավոր դատախազը

Կյանքից հեռացել է ՀՀ առաջին գլխավոր դատախազը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության առաջին գլխավոր դատախազ, ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահ, ՀԽՍՀ արդարադատության նախարար, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ, հանրապետության վաստակավոր իրավաբան Արտավազդ Գևորգյանը:

Այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրել է. «Վախճանվել է ինչպես խորհրդային համակարգի, այնպես էլ անկախության սկզբնափուլի իրավագիտության ռահվիրաներից ԱՐՏԱՎԱԶԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, միակ մարդը, որը տարբեր ժամանակներում տևական ժամանակով զբաղեցրել է արդարադատության նախարարի, գերագույն դատարանի նախագահի և գլխավոր դատախազի պաշտոնները, մարդ, որը չի կառչել իր աթոռից և երիտասարդ տարիներին կամավոր հրաժարվել է արդարադատության նախարարի պաշտոնից, երբ փորձել են «թելադրել», մարդ, որը միանշանակ եղել է ազնիվ ու անաչառ, միաժամանակ օժտված էր բնատուր հիշողությամբ, լոռեցու միամիտ սրամտությամբ ու ակնհայտ խորը գիտելիքներով:

Ցավոք, նրան հիշում էին միայն հանրային արժեքներ դավանող այնպիսի լրագրողներ, ինչպիսիք են Ռուզաննա Մինասյանը, Գևորգ Թոսունյանը և այլոք, սակայն նրանք ի զորու չէին անհրաժեշտ չափով ճանաչելի դարձնել այդ ուսանելի մարդուն: Հպարտ եմ, որ եղել եմ իր կողմից բարձր գնահատված և վստահելի դատախազներից մեկը: Աստված թող մեր սիրելի ավագ ընկերոջ հոգին լույսի մեջ պահի»:

Լուսանկարը՝ iravaban.net-ի