կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 18:39
Հասարակություն

Պարգևներ՝ Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի հաղթողներին

Պարգևներ՝ Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի ՀՀ պատվիրակության մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Լ. Մկրտչյանը ԿԳ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ուսանող մարզիկների թիմին և նրանց մարզիչներին՝ցուցաբերած արդյունքի համար. «Ուսանողական սպորտի զարգացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, այդ իմաստով միջազգային ուսանողական ստուգատեսում Ձեր ցուցաբերած արդյունքները շատ կարևոր են: Համաշխարհային ունիվերսիադան այն ստուգատեսն է, որով աշխարհի շատ երկրներ փաստագրում են իրենց երիտասարդության առողջական վիճակն ու սպորտային պատրաստվածությունը:

Մեր թիմի արձանագրած հաջողությունների հաջորդ քայլը պետք է լինի երիտասարդության, մասնավորապես ուսանողության համախմբումը Ձեր շուրջը: Պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը մասնագիտացված կառույցների խնդիրն է, սակայն սպորտի մասսայականությունը խրախուսելու լավագույն ձևը ուսանողական սպորտի զարգացումն է և այստեղ, Դուք, որպես հաջողություն արձանագրած երիտասարդ մարզիկներ, մեծ դերակատարում ունեք»,- դիմելով ներկաներին՝ նշել է ԿԳ նախարարը և հորդորել նրանց իրենց բուհերում պրոպագանդել սպորտն ու առողջ ապերելակերպը:

Նշենք, որ 2017 թվականի օգոստոսի 16-30-ը  Թայվանում կայացել է  29-րդ համաշխարհային ունիվերսիադան, որին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է  7 մարզաձևով՝  ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվանդո և ուշու:

29-րդ համաշխարհային ունիվերսիադային Հայաստանը ներկայացնող 16 մարզիկ 7 մարզաձևում նվաճել են 6 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։ Համաշխարհային ունիվերսիադայում ցուցաբերած արդյունքի համար Հայաստանի ուսանողական մարզային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Ռազմիկ Ստեփանյանը արժանանացել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի՝ Ոսկե հուշամեդալի: Իսկ ներքոհիշյալ մարզիկներն ու մարզիչները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով և արժեքավոր նվերներով.

1.Արթուր Թովմասյան                               սպորտային մարմնամարզություն

2.Գոռ Մինասյան                                          ծանրամարտ

3.Սիմոն Մարտիրոսյան                          ծանրամարտ

4.Անդրանիկ Կարապետյան               ծանրամարտ

5.Սերգեյ Վարդազարյան                 թաեքվանդո

6.Կարապետ Թևոսյան                              սանդա ուշու

7.Արթուր Դավթյան                     մարմնամարզություն

8.Կարեն Բաղդասարյան                     մարմնամարզության մարզիչ

9.Հակոբ Սերոբյան                       մարմնամարզության ավագ մարզիչ

10.Վիգեն Խաչատրյան                              ծանրամարտի մարզիչ

11.Փաշիկ Ալավերդյան                             ծանրամարտի ավագ մարզիչ                                          

  12.Գևորգ Դանիելյան                               թաեքվանդո-մարզիչ

13.Տիգրան Չոբանյան                 ՀՀ ուշուի ավագ մարզիչ, ֆեդերացիայի նախագահ

14.Հովհաննես Գաբրիելյան                 ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի

  վարիչ, Համալսարանական սպորտի եվրոպական       ասոցիացիայի գործկոմի անդամ: