| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով և մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո ամենախոշոր մարզական միջոցառումն է: Այս տարի համաշխարհային ամառային Ունիվերսիադային մասնակցում է 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ: ՀՀ ուսանող 16 մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում` ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: Օգոստոսի 19-ին՝ խաղերի հանդիսավոր բացման օրը, մեդալների համար մղվող պայքարին առաջինը մասնակցել է մարմնամարզիկների հավաքականը:
Ի դեպ, սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի կազմում են 2012թ և 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր Արթուր Դավթյանը և 2015թ. ամառային համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը: Ընդհանուր առմամբ` Թայբեյ է մեկնել ՀՀ 29 ներկայացուցիչ, այդ թվում` 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ, 16 մարզիկ: