Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 19-ին՝ ժամը 20։40-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արգել ՀԷԿ»-ի շինության դիմաց տեղակայված «Т-4» հիդրոագրեգատի 2 ուժային տրանսֆորմատորներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 23:33-ին: Այրվել են երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները և «Արգել ՀԷԿ»-ի շինության ներսում գտնվող կառավարման վահանակը: