Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Տիգրանաշենի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ս., 1978թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ Ա. Հ.-ն (1981թ.), Ա. Ա.-ն (1952թ.) և (Լ. Ս.-ն 1985թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոմեքենան ավտոքարշակին: