Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով նույնպես այդ դպրոցում է սովորել, լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետության հիմնական առաջնահերթությունները երկրի անվտանգությունը, ժողովրդի առողջությունն ու հասարակության կրթությունն են:
Ըստ Բաբլոյանի` անվտանգ երկրում կրթված և առողջ ժողովուրդը կարող է ստեղծել բոլոր պայմանները բարեկեցիկ պայմաններում ապրելու համար:
«Այս առումով շատ կարևոր է, որ մենք չլինենք փակված, լինենք բաց հարաբերությունների համար: Այսօր շատ լավ օրինակ է հայ-արգենտինյան բարեկամությունը: Այսօր հայ-արգենտինական լավ հարաբերությունները հնարավորություն են տվել վերակառուցելու մի դպրոց, որը 65 տարի է` գործում է ՀՀ-ում: Այս դպրոցը հիմա նոր որակով է կրթում աշակերտներին: Մենք ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիայի հետ քննարկել ենք, որոշել նոր մոտեցումներ ու ծրագրեր ներկայացնել հայ-արգենտինյան հարաբերությունները խորացնելու համար»,- ասաց նա:
ԱԺ Նախագահը պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին: Մասնավորապես` հարցին`ապրիլին ո՞վ կլինի ՀՀ վարչապետը, նա արձագանքեց. «Երեխաների համար կարևոր է, որ լինի խաղաղություն, որ իրենք կարողանան սովորել: Ծնողների համար կարևոր է երկրի զարգացումը: Կգանք, կհասնենք ապրիլ ամսին և միասին կընտրենք վարչապետին»:
Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե այս հարցում կառավարությունը միատարր որոշում չունի, Բաբլոյանն արձագանքեց. «Հանրապետականը միատարր է, և մենք ունենք միատարր կարծիք, որը կորոշվի ապրիլին»: