Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժառանգություն» կուսակցությունը հրավիրել է խորհրդաժողով` «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով, որին հրավիրված են ԱԺ տարբեր խմբակցություններից պատգամավորներ, փորձագետներ, պաշտոնյաներ:
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բացման խոսքում նախ նշեց. «Իմ խոսքերի մեջ խնդրում եմ անձնական վիրավորանք չփնտրեք, որովհետև այն չկա, վիրավորանքը բացառվում է, բայց ուզում ենք ունենալ ինքնիշխան, իրավական, ժողովրդավար և այլ դրական ածականներով երկիր, որին չենք հասել»:
Նա ահազանգ հնչեցրեց առկա քաղաքական ճգնաժամի մասին` հռետորական հարց բարձրացնելով` արդյո՞ք պետության որակը հասել է այն մակարդակի, իշխանությունները ունե՞ն լեգիտիմություն, որ քաղաքացիներին առաջարկեն այն փոփոխությունը, որը կհանգեցնի լավի կամ առաջընթացի:
«Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը, ապա հարց է ծագում, թե, նշանակովի նախագահին յոթ տարի ժամկետով նշանակելով, ո՞ւր կհասնենք: Հարց է ծագում` ի՞նչ կփոխվի քաղաքացու և Հայաստանի իրավական համակարգի կյանքում, եթե այդ փոփոխությունները տեղի ունենան, մանավանդ` եթե քաղաքացու վստահությունը պետության նկատմամբ չի աճել»,- ասաց «Ժառանգության» նախագահը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնեն դատական համակարգը չներկայացնող մարդիկ, որովհետև այդ դեպքում առաջանում է շահերի բախում: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` սահմանադրական փոփոխությունները պետք է նախաձեռնեն անկախ փորձագետներ, որոնք կապված չեն լինի դատական համակարգի հետ: