|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Քիչ առաջ ավարտվեցին տրանսպորտի և կապի նախարարությունում ռումբի որոնողական աշխատանքները:
Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ գնդապետ Արմեն Բադալյանը լրագրողներին հայտնեց, որ շենքի բոլոր հարկերը ստուգելուց հետո պարզվեց, որ ոչ մի ռումբ չկա: «Ինչ-որ մեկի չար կատակն էր»,- ասաց նա, ապա հավելեց, որ աշխատակիցներն արդեն կարող են վերադառնալ բնականոն աշխատանքին:
Նշենք նաև, որ արդեն ձերբակալված կասկածյալի մասին ոստիկանությունը դեռ ոչինչ չի հաղորդում: Ըստ ականատեսների` կասկածյալը նախարարության նախկին աշխատակից է:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 10:26-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Աշխատակիցներին տարհանել են:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և սակրավորների խմբերը: