կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-05 13:40
Սպորտ

Մովսիսյանի հեթ-տրիկը առաջին խաղում չար կատակ էր. Օլեգ Ռոմանցև

Մովսիսյանի հեթ-տրիկը առաջին խաղում չար կատակ էր. Օլեգ Ռոմանցև

Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը հայտարարել է, որ Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ» սխալ էր մոսկովյան ակումբի համար:

 

«Հեշտ գործընթաց չէ  թիմի խաղը կառուցելը: Կարծում եմ, որ Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ» վատ անդրադարձավ թիմի խաղի վրա: Յուրան «Սպարտակ»-ի կազմում իր առաջին խաղում դարձավ 3 գոլի հեղինակ, սակայն դա չար կատակ էր: Մովսիսյանը հիանալի ֆուտբոլիստ է, բայց «Սպարտակ»-ը, կենտրոնացնելով խաղը նրա վրա, կորցրեց իր խաղային ձեռագիրը, իսկ պաշտպաններն ու կիսապաշտպանները ողջ ծանրաբեռնվածությունը թողնում են հարձակվողի վրա: Նրանց մտածելակերպը պարզ է` կա հարձակվող, որը կարող է վճռել հանդիպման ելքը: Եթե թիմը խաղում է` միայն  կենտրոնանալով առաջատարի վրա, դա վատ է, իսկ եթե առաջատարը խաղում  թիմի համար, դա արդեն լավ է»,- մասնագետի խոսքերն է մեջբերում sport-express.ru կայքը:

 

Հիշեցնենք, որ Օլեգ Ռոմանցևը 1994-1996 և 1998-2002 թվականներին,  որպես մարզիչ, գլխավորել է Ռուսաստանի ազգային հավաքականը: