|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 22-28-ը անցկացվելիք Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրերին անվտանգության աննախադեպ միջոցառումներ է պահանջում. հայտարարել է քաղաքապետ Էդուարդո Պաիսը:
Այդ պատվավոր եւ պատասխանատու գործը դրված է Բրազիլիայի պաշտպանության նախարարության ուսերին. տեղեկացնում է Интерфакс-ը: Դա պայմանավորված է քաղաքում բռնությունների` վերջերս շատացած դեպքերով, նաեւ այն պատճառով, որ Հռոմի պապը հրաժարավել է զրահապատ մեքենայից` «պապամոբիլից»: Հասարակական կարգը այդ օրերին կպաշտպանեն 15 հազար զինծառայողներ ու ոստիկաններ: