|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել է երեկ մասնակցել Հանրայինի կազմակերպած հեռուստաբանավեճին: Իհարկե, փաստարկն այն է, որ նա կարծում է, որ Պետրոս Ղազարյանն ի վիճակի չէ հավասար պայմաններ ապահովել բոլոր կողմերի համար, եւ բանավեճը օբյեկտիվ չի լինելու: Իրականում գուցե կա այդպիսի խնդիր, բայց բանավեճից հրաժարվելը, միեւնույնն է, լայն հանրության կողմից ընկալվեց որպես թուլության նշան: Ստացվում է, որ Հայկ Մարությանն անկարող է պաշտպանվել, ներկայացնել իր դիրքորոշումները, հակափաստարկները, մինչդեռ նրա դերասանական տաղանդը հենց այդտեղ էր պետք գալու:
Եղածն արդեն եղած է: Ամեն դեպքում, նրա կողմից դատարկ թողնված տաղավարը կնշանակի, որ Մարությանը, որ խոսում էր, թե իրեն արգելվել կամ խոչընդոտվել է իրականացնել ծրագրերը, որ շատ աշխատանքներ մնացել են կիսատ ոչ թե իր, այլ իշխանությունների մեղքով, այլեւս համոզիչ չի լինի: Նա, ի վերջո, կարող էր ողջ ճշմարտությունը իշխանության երեսով տալ հենց ուղիղ եթերում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում