Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ն կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցը դեռևս չի քննարկվել. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Քանի որ նախագիծը դեռ ներկայացված չէ, ԲՀԿ-ի ներսում քննարկում չի եղել, հետևաբար` որոշում չի կարող լինել», - ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ խմբակցության անունից չի կարող կարծիք հայտնել, բայց իր անձնական համոզմամբ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք չէ տարանջատել իրարից ու մեկի կառավարումը հանձնել կառավարությանը, մյուսինը՝ խորհրդարանին:
«Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ ոստիկանությունը պետք է պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն` տալ վարչապետին: Երկուսն էլ կոչված են ՀՀ-ում հանցագործությունների կանխմանը, հասարակական կարգի ամրապնդմանը: Այս կառույցները թեև գործառութային մի շարք էական տարբերություններ ունեն, բայց դրանք պետք չէ տարանջատել, այլապես այդ կառույցների փոխշահավետ, փոխհամաձայնեցված գործակցությունը կարող է խախտվել»,- ասաց նա:
Անդրադառնալով Սփյուռքի և մշակույթի նախարարություններին՝ պատգամավորը նշեց, որ այս մասով ևս խմբակցությունում քննարկում չի եղել: Այդուհանդերձ, Պետրոսյանը նշեց, որ հայ ժողովրդի պահպանման գործում մշակույթը նույնքան կարևոր դերակատարում է ունեցել որքան բանակը: «Խնդիրը այն է, որ չգիտենք` այն լուծարելով այդ գործառույթների իրականացումը ինչ մեխանիզմով է տեսնում կառավարությունը: Դրա համար մեզ համար շտապողական կլինի, որ ասենք` միանշանակ դեմ ենք մշակույթի նախարարության լուծարմանը»,- ասաց պատգամավորը: