|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Օգոստոսի 28-ին, ժամը 18:28-ին տեղեկություն է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջուրը, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի 26 LS 533 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Մ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ) և գլորվել լիճը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան: