|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հոկտեմբերի 1-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհին` «Աղբյուրի մոտ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 001 VV 24 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Նվին Բատի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ 1996 թ. ծնված Անմոլ Շերման, 1996 թ. ծնված Ականչա Միշան և 1998 թ. ծնված Ասիդ Ահմեդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ. որտեղ բժիշկները տուժածներ՝ Ն. Բատիի և Ա. Ահմեդի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Շերման և Ա. Միշան տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: