|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր հունվարի 22-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 66-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 VL 047 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, այնուհետեւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւոր Է. Ղ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: