|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ուշուիստ Կարապետ Թեւոսյանն (70 կգ) անցել է կիսաեզրափակիչ եւ առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։
Քառորդ եզրափակչում Թեւոսյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին: Նրանց մրցավեճի առաջին ռաունդում Բելառուսը հաշվի մեջ առաջ է եղել՝ 1:0: Սակայն ընդմիջումից հետո Կարապետը բացահայտ առավելություն է ստացել եւ մրցակիցը ստիպված հրաժարվել է մարտը շարունակելուց:
Այսօր Թեւոսյանը կիսաեզրափակիչում կմրցի իրանցի Ջաֆար Շիրզադեհի հետ:
Հայաստանի երկրորդ ուշուիստը՝ Հայկ Գասպարյանը (60կգ), դուրս է մնացել մրցանակային տեղի համար պայքարից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան:
Ավելի վաղ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանին չէր հաջողվել 10 մ անհատական աշտարակացատկ մրցաձեւում անցնել եզրափակիչ։ Նա վաստակել էր 342,60 միավոր։