|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայում ընթացող` Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ հայ բռնցքամարտիկները, որոնք արդեն իսկ ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ: Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանը առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին: Հայ բռնցքամարտիկներից հաղթանակներ են տոնել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: