Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 պատվիրակներից 2-ը հաղթանակ տարան: 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, ով պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, մեկնարկային մենամարտում պարտություն կրեց: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով երեկվա մենամարտում 4 նոկդաունի շնորհիվ ստիպել էր մրցակցի մարզիչներին արդեն 2-րդ ռաունդում հրաժարվել մարտից, այսօր առավելության հասավ իռլանդացի մարզիկի նկատմամբ: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց Լիտվայի ներկայացուցչին:
Այսպիսով, մեր 2 մարզիկները դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ, ապահովեցին առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից վաղը ռինգ դուրս կգան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 64 կգ քաշային Տոնի Գալստյանը:
ՀԲՖ մամուլի ծառայություն