|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար, նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգահան եւ երաժշտական պրոդյուսեր Արա Գեւորգյանին:
«Ես` որպես սպորտի ներկայացուցիչ, գիտեմ, թե որքան ոգեւորիչ կարող է լինել երաժշտությունը, որի տակ մեր մարզիկները ելույթ են ունենում: Կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, երբ ձեր ստեղծագործությունների տակ են նրանք հաղթել» – հանդիպման ժամանակ ասել է Գաբրիել Ղազարյանը:
Արա Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին պարգեւի համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է, եւ ինքը հետագայում էլ կշարունակի իր երաժշտությամբ ազգային հայրենանվեր գաղափարներ սերմանել՝ նպաստելով մեր մարզիկների նոր մարզական նվաճումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: