|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվել է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը:
Հայաստանցի գրոսմայստերն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Կես միավորով նրան զիջել են ռուսաստանցի շախմատիստներ Եվգենի Կալեգինը եւ Գենադի Տունիկը:
Մրցաշարին (9 տուր) մասնակցել է 51 շախմատիստ: