|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սալոնիկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան։
Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում:
Այսպիսով նա դարձավ Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն:
Հիշեցնենք` 2023 թվականի հուլիսի 9–ին Վալերիկ Մովսիսյանը հաղթող էր դարձել Քիշնևում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մովսիսյանը երկամարտի 305 կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ: