Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելգրադում օգոստոսի 26-31-ը ընթանում էր ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը, որին 37 երկրի վետերան ըմբիշներ էին մասնակցում: Արդեն հայտնել ենք, որ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում` 58 կգ D քաշային կարգում, Հայաստանը ներկայացնող վետերանների աշխարհի բազմակի չեմպիոն` 53-ամյա վանաձորցի Ժորա Հովհաննիսյանը փայլուն մրցելույթ ունեցավ ու հերթական ոսկե մեդալով է վերադառնում հայրենիք: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ևս հայազգի ըմբիշները մրցությանը տոն տվողների թվում էին: Ճիշտ է, նրանց չհաջողվեց նվաճել աշխարհի չեմպիոնի կոչում, սակայն նրանք ևս իրենց վստահ ելույթներով ուրախացրին մարզաձևի երկրպագուներին: 63 կգ B քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն հռչակվեց ու արծաթե մեդալի արժանացավ Ուկրաինան ներկայացնող Արտակ Վարդանյանը: Նա ռուսաստանցի Իգոր Կաշիրինին (4:2) և նորվեգացի Անդրես Համմերին (8:0) հաշվով պարտության մատնելուց հետո միայն եզրափակիչում 2:3 հաշվով զիջեց Թուրքիայի պարտվիրակ Ահմեդ Յիլդրիմին:
Ֆրանսիան ներկայացնող Վալերի Ապրեսյանը բրոնզե մեդալ նվաճեց 69 կգ B քաշային կարգում: Հայ ըմբիշը նախ 10:2 հաշվով հաղթեց թուրք Մեհմեդ Տունկանին, ապա կիսաեզրափակիչում 0:2 հաշվով զիջեց աշխարհի ապագա փոխչեմպիոն` բոսնիացի Իսլամ Սադիկաժին: Սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում կարողացավ 4:1 հաշվով առավելության հասնել Ղազախստանի պատվիրակ Նուրզան Նուրբեկովի նկատմամբ ու արժանացավ բրոնզե մեդալի:
58 կգ A քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արմեն Մկրտչյանը միևնույն 4:0 հաշվով հաղթանակներ տոնեց ամերիկացի Յասոն Գոլդմանի ու Թուրքիայի պատվիրակ Էրսին Բասարի նկատմամբ, սակայն հետագայում իրանցի Ֆատեմինիայից և ռուսաստանցի Իադգար Միրպուլատովից կրած պարտությունների պատճառով 4-րդ տեղից վեր բարձրանալ չկարողացավ:
Աղբյուր՝ Wrestling.am