|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Օգոստոսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Արման Մովսիսյանին այսօր հայրենի` Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հողին հանձնեցին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը: 19-ամյա զինծառայողին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: