Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի Հացիկ գյուղում հողին են հանձնել օգոստոսի 14-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանին:
Հուղարկավորությանը մասնակցել են նաև ՊՆ բարձրաստիճան զինվորականներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայողին կախված վիճակում հայտնաբերել են հորեղբոր տանը, և որ նա 20 օրվա զինծառայող էր:
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2017թ. օգոստոսի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա Աբաս Սլոյանի դիակը` կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Քննությամբ պարզվել է, որ Ա.Սլոյանն օգոստոսի 13-ին առավոտյան ինքնակամ թողել է ծառայության վայրը և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։